HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել երկու ընկերությունների գրավատնային գործունեության լիցենզիաները

Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչել հայաստանյան երկու՝ Արմաստ ՍՊ և Մանի ընդ քոմփընի ՍՊ ընկերությունների գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները:

 Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատներն իրավունք ունեն կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
Ընկերությունների և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: 
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:  

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը երեկ ստուգում էր իրականացրել հայաստանյան մի շարք գրավատներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter