HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձակուրդները կրկին երկարաձգվում են

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը և առողջապահության նախարարության`  կրթության և գիտության նախարարությանն ուղղված միջնորդությունը, համաձայն որի` հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ԿԳ նախարարը նոր հրաման է ստորագրել` ձմեռային արձակուրդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ևս մեկ շաբաթով երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Համաձայն հրամանի` դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից: Մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու և լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու միջոցով: Լրացման ձևերի և տարբերակների մասին ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

Ոչ պետական ուսումնական հաստատություններին առաջարկվում է առաջնորդվել նույն աշխատակարգով։ Որոշումը չի տարածվում բուհերի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter