HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

75 միլիոն եվրո` Արարատյան հարթավայրում ոռոգման արդյունավետությունը բարելավելու համար

2016 թվականի հունվարի 26-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը կստորագրեն Ֆինանսավորման համաձայնագիր Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման արդյունավետության բարելավման մասին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

75 միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հնարավորություն կընձեռի տարածաշրջանի շուրջ 4500 գյուղաշխատողների բարելավել գյուղարտադրանքը և եկամուտները, մասնավորապես Վեդիի 29 միլիոն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի և օժանդակ կառույցների շինարարության միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա 3220 հեկտարով վերականգնել և ընդարձակել ոռոգվող հողերի պարագիծը, ավելացնել ոռոգման ջրից օգտվողների համար նախատեսված մատակարարվող հզորությունները:

Զարգացման ֆրանսիական գործակալության և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջև 2011 թվականին կնքված Համագործակցության արձանագրության շրջանակներում իրականացվող սույն ծրագիրը ԶՖԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող առաջին փոխատվությունն է Հայաստանում իր գործունեությունը ծավալելուց ի վեր:

Ստորագրման արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին, ժամը15-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունում՝ ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և ԶՖԳ Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-ԿլոդՊիրեսի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter