HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է թիվ 37/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի թիվ 37/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Ա.Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, 2015թ. դեկտեմբերի 6-ին գնացել է ընտրատեղամաս և մասնակցել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ 

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, կրկին ընտրելու նպատակով նա գնացել է Գորիս քաղաքի թիվ 37/09 ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ և փորձել քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հանձնաժողովի անդամը նրա անձնագրում նկատել է հանրաքվեին արդեն մասնակցած լինելը հավաստող դրոշմակնիքի հետքը։ Ա.Գյուրջյանը, վերցնելով անձնագիրը, լքել է ընտրատեղամասը՝ թողնելով ծրարով քվեաթերթիկը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Գյուրջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter