HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաշխվել են 34 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում 2016 թվականի փետրվարի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Փետրվարի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված թվով 34 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 15-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 10-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 3-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2016 թվականի հունվարի 25-ից 27-ը` մինչև ժամը 18:00-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter