Ամերիաբանկը կնքել է խոշոր պայմանագրեր ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ
Այսօր Ազգային պատկերասրահի միջնադարյան որմնանկարների սրահում տեղի է ունեցել Ամերիաբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամերիաբանկի և IFC-ի միջև պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը: Արարողության ընթացքում ելույթ են ունցել Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը, ՎԶԵԲ ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը և IFC Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնօրեն Թոմաշ Թելման:
Այս մասին տեղեկացնում է Ամերիաբանկը` նշելով, որ նշված գործարքները խթանելու են Հայաստանի տնեսության զարգացումը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով:
Առաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեռք կբերի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը 30 մլն ԱՄՆ դոլարով: Մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար: Ներդրումների նպատակն է ամրապնդել «Ամերիաբանկը» և պատրաստել այն նախնական հրապարակային առաջարկին (IPO) ապագայում` նշված է հաղորդագրության մեջ: 2016թ. «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդին կմիանա ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն:
Երկրորդ գործարքով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով:
Գործարքների մասին մանրամսն տեղեկատվություն կարող եք ստանալ Ամերիաբանկի պաշտոնական կայքից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել