HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամին` նույն հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Վիգեն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 26/29 տեղամասայինհանձնաժողովի անդամ, Կոտայքի մարզի Քասախ գյուղում  տեղակայված տեղամասային կենտրոնում նպատակ ունենալով ձախողել քվեարկության գործընթացը՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, այն է՝ ժամը 08 :30-ի սահմաններում քվեատուփը հարվածել է հատակին և կոտրել այն, ինչի արդյունքում խախտվել է քվեատուփի ամբողջականությունը, այն կորցրել է իր նպատակային նշանակությունը: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Վիգեն Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է  ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter