HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին հաղորդում է տվել, որ քննիչն անցել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Դավիթ Վ.-ն հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Դավիթ Վ.-ն մասնավորապես հայտնել է, որ Արսեն Ա.-ի կողմից բռնաբարություն կատարելու դեպքի առթիվ հիշյալ քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչի թելադրանքով 2015 թվականի սեպտեմբեր ամսին գրել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Հետագայում' նույն քրեական գործի դատաքննության փուլում, երբ հրապարակվել է իր նախաքննական ցուցմունքը, հայտարարել է, որ քննիչը իրեն թելադրել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, որոնք անուշադրության հետևանքով անձամբ գրել է հարցաքննության արձանագրությունում և ստորագրել դրա տակ:

Քաղաքացի Դավիթ Վ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter