HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Բախշյան. «Պարոն քաղաքապետ, ինչո՞ւ չեք հրապարակայնացնում այս փաստերը»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյան բաց նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին մի շարք դպրոցների տնօրենների վերաբերյալ փաստեր հրապարակելու պահանջով: Ստորեւ՝ նամակն ամբողջությամբ:

«Ձեր 16.12.2015թ, N814-Ա կարգադրության համաձայն, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության առաջարկությունը, 2015թ. դեկտեմբերի 16-ից մինչև 23-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության h.147 դպրոցում առկա բողոքների հիմքերով ուսումնասիրություն կատարելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ղեկավարն եք նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին, կազմում՝ վերահսկողության վարչության պետ՝ Արմեն Սիմոնյանը:

Խնդրում եմ  տրամադրել անհրաժեշտ  տեղեկատվություն այն մասին, թե.

  • Ի՞նչ  արդյունք ունեցավ վերահսկողության ուսումնասիրությունը  թ. 147 դպրոցում, ո՞ւմ կողմից  են եղել բողոքները և ինչի՞  վերաբերյալ:
  • Տրամադրել  աշխատանքային խմբի  ուսումնասիրության  արձանագրությունը:

Ձեր մեկ այլ կարգադրությամբ՝  04.03.2015թ. N179-Ա, ժամանակավորապես դադարեցվել է Երևանի թ. 64 դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանի պաշտոնավարումը՝ համաձայն ՔրՕր-ի 152-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կասկածյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին»:

  • Ի՞նչ  ընթացք  ունի  թ. 64  դպրոցի նախկին տնօրենի  նկատմամբ  հարուցված քրեական գործը, և ինչի՞ մեջ է նա  կասկածվում:
  • Ավարտվե՞լ է, արդյոք, դատական պրոցեսը և ինչպե՞ս:
  • Ե՞րբ է այս տնօրենի հետ խզվել աշխատանքային պայմանագիրն ու ի՞նչ հիմքով:

Ինչո՞ւ չեք  հրապարակայնացնում այս  փաստերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter