HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ ոստիկանության ծառայողի կողմից փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու դեպքով

Քաղաքացի Ռուդիկ Դ.-ն Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Ռուդիկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող իր ծանոթից տեղեկացել է, որ վերջինս իրենից գնած և դեռևս չանվանափոխված ավտոմեքենայով ենթարկվել է վթարի, որից հետո իր անունից կեղծ լիազորագիր ներկայացնելով ապահովագրական ընկերություն՝ ստացել է փոխհատուցման ենթակա գումարը:

Քաղաքացի Ռուդիկ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի կողմից փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter