HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի առաջին մեդալը՝ սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնության մրցումների երկրորդ օրը 100 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ վաղը մրցագորգ դուրս կգան Մարտին Միրզոյանը (62 կգ ք/կ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ ք/կ, մարզական սամբո), Մուշեղ Հակոբյանը (52 կգ ք/կ) և Վաչիկ Վարդանյանը (68 կգ ք/կ, մարտական սամբո):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter