Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում 3200-ից ավելի կրակոց է արձակվել
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց:
Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ ավելացնելով, որ «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել