HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանը հորդորում է պահպանել ձմեռային երթևեկության կանոնները

Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն՝ այսօր երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճանի:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։

«Հարկ է նշել, որ թե՛ ձնամաքրման, թե՛ ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները կիրականցվեն համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։

Այնուհանդերձ, երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով, հորդորում ենք մեր քաղաքացիներին լինել ավելի զգոն և ուշադիր, պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։

Կոչ ենք անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Եղանակային փոփոխությունների արդյունքում հնարավոր անհարմարությունների լուծման հարցում ակնկալում ենք մեր համաքաղաքացիների օժանդակությունն ու ըմբռնումով մոտեցումը»,- գրված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter