HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանքներ են առաջադրվել այլ անձանց փոխարեն քվեարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 34/01, 35/37, թիվ 34/06, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն  քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար 35/37, 35/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին՝  համապատասխանաբար Նազելի Հրաչի Բաղդասարյանի և Հովհաննես Ասատուրի Մաթևոսյանի փոխարեն քվեարկելու համար։ Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրողների անվան դիմաց լրացվել են մտացածին տվյալներ, և նրանց փոխարեն քվեարկություն են կատարել հանձնաժողովների անդամները։

Թիվ 34/01 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Է.Եֆրեմովին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս ընդգրկված է եղել թիվ 33/35 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին գնացել է Գյումրի քաղաքի թիվ 34/01 ընտրատեղամաս և օգտվելով նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի անփութությունից և բարձրաձայնելով դեռևս քվեարկությանը չմասնակցած այլ քաղաքացու անվան դիմաց առկա հերթական 1638 համարը, հանձնաժողովի անդամին է ներկայացրել իր նույնականացման քարտը:  Նախնական քննության տվյալներով՝  Է.Եֆրեմովն ստորագրել է Մաթիլյան Ռոզիկի անձնական տվյալների դիմաց, ստացել է համապատասխան նմուշի քվեաթերթիկ ու քվեարկել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Է.Եֆրեմովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Թիվ 34/06 ընտրատեղամասում  Գագիկ Ժորժիկի Գևորգյանի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել  Գյումրու բնակիչ Ա.Դարբինյանին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս ընդգրկված է եղել թիվ 34/05 ընտրողների ցուցակում և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մասնակցել հանրաքվեին։ Ապա ներկայացել է Գյումրի քաղաքի թիվ 34/06 ընտրատեղամաս և բարձրաձայնելով դեռևս քվեարկությանը չմասնակցած այլ քաղաքացու՝  Գագիկ Ժորժիկի Գևորգյանի անվան դիմաց առկա հերթական համարը՝ ներկայացրել իր նույնականացման քարտը, ստորագրել նրա անվան դիմաց և քվեարկել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Է.Եֆրեմովի և Ա.Դարբինյանի մասով քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է և  քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter