HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ն կձեւավորվի 5 կուսակցություններից

Երեկ` մայիսի 13-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ` քվեարկությանը ընտրական իրավունք ունեցող 2,317,810 քաղաքացուց մասնակցել է 1,375,733-ը կամ ընտրողների 59,9 %-ը:

5 տոկոսի արգելքը հաղթահարել են 5 կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 32,8 %, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 14.7 %, Հայ Հեղափոխական Դաշնակցություն` 12.7 %, «Օրինաց երկիր» կուսակցություն` 6.8%, «Ժառանգություն» կուսակցություն` 5.8 %: Թեեւ ԿԸՀ-ում ՕԵԿ-ը, «Ազգային միաբանությունը» եւ ՀԺԿ-ն ներկայացնող անդամները չեն ստորագրել ընտրությունների նախնական արդյունքները վավերացնող արձանագրության տակ, ԿԸՀ-ն վավերացրել է դրանք: «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարել է ընտրությունների արդյունքների վիճարկման նպատակով դատական գանգատարկման գործընթաց սկսելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter