Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան դրամագլխից ամսական 25000 դրամ օգտագործելու համար
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ կատարվածփոփոխությունների և լրացումների արդյունքում նոր ծնված երեխայի մեկ տարինլրանալուց հետո կարելի է ընտանեկան դրամագլխից փոխանցում կատարել նաևցանկացած բանկային հաշվի' բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նշված գումարը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելուիրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիմանվրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմիցներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:
Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվիփոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվել է մինչև 2016 թվականիդկտեմբերի 31-ը:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման կարգի փոփոխություն
1-ին և 2-րդ երեխայի ծնվելու կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագնպաստը, իսկ 3-րդ և յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում նպաստի՝ ուղղակիվճարվող գումարն այսուհետ կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով: Սանշանակում է, որ երեխայի ծննդյան միանվագ նշանակելու դիմում ներկայացնելիս,եթե ծնողն արդեն ունի իր անունով բացված բանկային հաշիվ այն բանկում, որըկնքել է նպաստի վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր, իրդիմումում նշում է այդ բանկային հաշվեհամարը, որին էլ փոխանցվում է գումարը:Եթե ծնողը չունի իր անունով բանկային հաշիվ կամ ունի, սակայն այնպիսիբանկում, որը չի կնքել նպաստի վճարման ծառայությունների մատուցմանպայմանագիր, ապա նա իր դիմումում նշում է պայմանագիր կնքած բանկերիցանկից այն բանկի անվանումը, որտեղից ցանկանում է ստանալ գումարը:Դիմումում նշված ծնողի տվյալներն ուղարկվում են բանկին: Բանկն անվճար ծնողիանվամբ բացում և սպասարկում է բանկային հաշիվ, որին էլ փոխանցվում էգումարը: Ծնողի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտտվյալները և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանիցհետո բանկին ծնողը կարող է ներկայացնել գումարը ստանալու պահանջ:
Ընդ որում, այդ գումարն ստանալու պահանջը ծնողը բանկ պետք է ներկայացնիծնողի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները ևվճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում:Ներկայումս աշխատանքներ են տարվում բանկերի հետ պայմանագրերը կնքելուուղղությամբ: Պայմանագիր կնքած բանկերի անվանումներով ցանկըկհրապարակվի նախարարության պաշտոնական կայքէջում:
Չաշխատող անձին նշանակված մայրության նպաստի վճարման կարգում ևսներդրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման այս նոր կարգը:
Այս դեպքում նույնպես մայրության նպաստ նշանակելու դիմումում պետք է նշիանձի անվամբ բացված բանկային հաշվեհամարը կամ բանկի անվանումը,որտեղից անձը ցանկանում է ստանալ գումարը: Նպաստի վճարման գործընթացիհետագա քայլերը նույնն են, ինչ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում:
Միանվագ նպաստների վճարման կարգերի փոփոխությունը նպատակ էհետապնդում բացառել նշված գումարները շահառուին տրամադրելուփոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել նպաստներիհասցեականությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել