HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթիւն Քամըշլըում․ կայ երեք զոհ

Ռոժավայի Քամըշլը քաղաքում գտնուող ռեստորաններից մէկի շրջակայքում պայթիւն է գրանցւել։ Պայթիւնի հետեւանքով 3 հոգի է զոհւել, 7-ը՝ վիրավորւել։

Քամըշլըի Վուստա թաղամասում տեղի ունեցած պայթիւնը 3 հոգու մահուան պատճառ է դարձել։

Ռոժավայի Քամըշլը քաղաքի Վուստա թաղամասում գտնվող ճաշարանը, որին կից երէկ երեկոեան պայթիւն է տեղի ունեցել, նախկինում էլ է հարձակումների ենթարկւել։

Հայտնի է դարձել, որ երէկ երեկոեան գրանցւած պայթիւնը ի յայտ է եկել մոտոցիկլի վրայ տեղադրւած ռումբի պայթիւնի հետեւանքով։

Վիրաւորները տեղափոխւել են Քամըշլըի Ռեհմե հիւանդանոց։

2015թ․ դեկտեմբերի 30-ին հիմնականում քրիստոնեաներով բնակեցւած Վուստա թաղամասում գտնվող Մայամի և Գաբրիել ռեստորանները ենթարկւել էին հարձակման։ Պայթիւնները տեղի էին ունեցել Սուրբ Ծնունդի ընթրիքի ժամանակ։ Դրանք 16 հոգու մահուան պատճառ էին դարձել։

Ակօս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter