HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժվարանցանելի են Ջաջուռի լեռնանցքը և Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետությունում ձյան տեղումները դադարել են:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են  Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են  Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը և Ջաջուռի լեռնանցքը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter