HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 27-ի գիշերը լեռնային տարածաշրջաններում կանխատեսվում է -20-25 oC, Արարատյան հարթավայրում` -12 -15 oC,  հունվարի 28-ի գիշերը` լեռնային տարածաշրջաններում մինչև - 30 oC, Արարատյան հարթավայրում` - 15 - 18o ցուրտ:

Նկատի ունենալով վերոհիշյալը` Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված օրերին ցուցաբերել առավել մեծ զգուշություն ջերմատներում և սինթետիկ  թաղանթների տակ մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերն ու սածիլները, պահեստներում, նկուղներում, մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները ցրտահարությունից պաշտպանելու համար:

Խորհուրդ է տրվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter