Դպրոցներում հաճախումների վերահսկողություն կսահմանվի
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անց կացված խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանն առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է 2017-2019 թվականների համար ներկայացնել երկարաժամկետ ծրագրեր: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել կրթության ոլորտի 2016 թվականի գնումների գործընթացին՝ նախարարի կողմից հանձնարարվել է դրանք ավարտին հասցնել մեկամսյա ժամկետում:
Անդրադառնալով հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում առողջապահական իրավիճակով պայմանավորված երկարատև արձակուրդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է կրթության տեսչությանը և համապատասխան վարչություններին՝ դասերի վերսկսումից հետո վերահսկողություն սահմանել դպրոցներում և արհեստագործական ուսումնարաններում հաճախումների, ինչպես նաև բաց թողնված դասաժամերը պատշաճ լրացնելու նկատմամբ. «Դպրոցներին և ՄԿՈՒ հաստատություններին առաջարկվել է բաց թողնված դասերը լրացնել կամ շաբաթ օրերը դասեր կազմակերպելու, կամ մնացած օրերին լրացուցիչ պարապմունքներ կատարելու հաշվին: Սահմանեք վերահսկողություն, որպեսզի դասացուցակներում կատարվեն համապատասխան փոփոխություններ և կրթական ծրագիրն ամբողջությամբ իրականացվի»,- հանձնարարել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս տարի գարնանային արձակուրդներ չեն լինելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել