HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատկացվել է «Տեմոդար» հակաուռուցքային թանկարժեք դեղը

ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԱՆ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» և ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի» պահանջարկի հիման վրա հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն ստացված, թանկարժեք հակաուռուցքային Տեմոդար (տեմոզոլոմիդ) դեղը:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանով հաստատված «Անվճար և անրտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի» համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter