HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

75 մլն եվրո վարկ՝ Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով

Դեկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի գծով վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրեսը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն վարկային համաձայնագիր են ստորագրել: Ելնելով ՀՀ՝ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրից և ՀՀ կառավարության` 2014-2017թթ. գործունեության ծրագրից` Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի 75 մլն եվրո վարկ՝ 20 տարի մարման ժամկետով, որից 6-ն` արտոնյալ:

«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել: «Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև՝ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության»,-նշել է Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter