HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փեսան կասկածվում է երկու աներորդիներին դանակահարելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մելքոնյան եղբայրների առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։

2016 թվականի հունվարի 25-ին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել եղբայրներ՝ Ֆրունզ և Պարույր Մելքոնյանները։

Նախնական քննության տվյալներով՝ եղբայրներին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքները պատճառվել են Բուրաստան գյուղում՝ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ իրենց փեսայի կողմից։

Դեպքի առթիվ 2016թ. հունվարի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Աներորդիների առողջությանը դիտավորությամբ մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Արտաշատի բնակիչ Գ.Հակոբյանը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter