HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխարգելիչ և բուժական գործողությունները շարունակվում են

Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքների համաձայն իրավիճակը կայուն է։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։ Զգալի նվազել է նաև  վերակենդանացման բաժանմունքների հիվանդների թիվը:

Այսպիսով, հունվարի 26-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ։  Նրանցից 131-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (96-ը` մինչև 18 տարեկան), իսկ 85-ը` թոքաբորբով (37-ը` մինչև 18 տարեկան)։ 

Շարունակվում են բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ,   բարդացած դեպքերի, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter