Առաջիկա 20 տարիներին Տեր-Պետրոսյանի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում
Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի «Մեմորիալ» հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից:
Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են Տեր-Պետրոսյանի գրասենյակից:
Լ. Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել