Հակառակորդն այս գիշեր արձակել է 350 կրակոց
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց:
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /3 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետ /1 արկ/:
Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել