HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել թիվ 5/21 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկելու համար

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 5/21 ընտրատեղամասում երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները։
Քքննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ թիվ 5/21 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Արտաշես Թարխանյանի,Վահագն Դանիելյանի և Ալբերտ Սահակյանի փոխարեն քվեարկել է նույն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Թ.Վարդանյանը։
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասը՝ քննիչը որոշում է կայացրել՝ նշված անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և ձեռք բերված ապացույցների հիման վրա Թ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ երեք անձի փոխարեն քվեարկություն կատարելու համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter