HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների ավտոճանապարհները ևՎարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները:

Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: 

ՃՇՇ աշխատակիցները համաձայն նախարարության պաշտոնական հաորդագրության իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter