
Էջմիածնի ու Արմավիրի, Կոտայքի ու Նաիրիի հարկային տեսչությունները կմիավորվեն
Հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների անհրաժեշությամբ պայմանավորված՝ կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստում որոշել է միաձուլել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաև՝ միաձուլելով Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորել Կոտայքի տարածքային հարկային տեսչություն: Ըստ գործադիր իշխանության՝ իրականացվող բարեփոխումների նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, տեղաբաշխման և անձնակազմի օպտիմալացման միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել