HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատչելի գներով դիզվառելանյութ, պարարտանյութեր՝ հողօգտագործողներին

Կառավարությունը այսօր հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելանյութի նկատմամբ 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում 6000000 լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով: 

Կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հաստատվել է նաև հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական և 1574,55 տոննա կալիումական պարարտանյութեր:
Կառավարությունն ընդունել է նաեւ «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որը պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ կբավարարվի հանրապետության 6 մարզի 32 համայնքում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների պահանջարկը գյուղատնտեսական տեխնիկայի համար, կբարձրանա կոոպերատիվների կանոնադրական գործունեության արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter