
20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ հանրաքվեի ժամանակ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու գործերով
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին արձագանքելով՝ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 29-ի դրությամբ ուսումնասիրվել է 528 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ): Դատախազությունը տեղեկացնում է, որ 60 դեպքով հարուցվել է քրեական գործ: հունվարի 29-ի դրությամբ ութ քրեական գործ ուղարկվել է դատարան: 20 քրեական գործով 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել