HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող 10 քրեական գործ ուղարկվել է դատարան

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 29-ի դրությամբ, դատարան է ուղարկվել 10 քրեական գործ։ 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նշված քրեական գործերը վերաբերում են թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32, 1/07, 39/39, 33/35, 34/05, 37/09 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին։

Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնց վերաբերյալ մեղադրական եզրակացությունները հաստատվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից և ուղարկվել դատարան։

2 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter