HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը

31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ վարչապետի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: 

Փետրվարի 1-ին, ժամը 10:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի վրացական պատվիրակության և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության միջև ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter