Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան (15-րդ կմ), Տաշիր-Կաթնառատ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան (15-րդ կմ), Տաշիր-Կաթնառատ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Տաշիր-Մեծավան և Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ տարածքից) ավտոճանապարհները: Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան և Եղվարդ քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել