Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները փակ են
Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Աբովյանում, Եղվարդում, Գյումրիում և Աշոցքում տեղում է ձյուն:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները:
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել