
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է
2015 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 192,12 հազ. զբոսաշրջիկ։ 2014 թվականի համեմատ այս ցուցանիշը 1%-ով նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Միայն նախորդ տարվա չորրորդ եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկները թիվը կազմել է 256 հազ. 572։ Դա 3,2%-ով պակաս է 2014-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշից։
Միաժամանակ, 2015-ի չորրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 310 հազ. 164 մարդ՝ 1,3%-ով պակաս 2014-ի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից։
Իսկ ամբողջ 2015-ին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնածների թիվը կազմել է 1 մլն 187 հազ. 369, որը 0,9%-ով պակաս է 2014-ի ցուցանիշից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել