HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դսեղում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեղի առողջության կենտրոնի մոտակայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2016 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 21:15-ին, Դսեղի առողջության կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ սրունքի հրազենային վնասվածքով բուժօգնություն է ստացել Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանը, ով հետո տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի թիվ 1 Հերացու անվան համալսարանական հիվանդանոցային համալիր:

Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն  ձեռք բերել, պահելը) հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ 42-ամյա Ա.Խաչատրյանը հրազենային վնասվածքն ստացել է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում: Կատարվել է տեղանքի զննություն, որի ժամանակ ՊՈԱԿ-ից շուրջ 100 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ։

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել առգրավումներ և հարցաքննություններ:

Քննիչի որոշմամբ՝ Ա.Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter