HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ռեզինը ձգել եք ինչքա՞ն, ինչքա՞ն կարելի է պարտք վերցնել»

«Ես այնքան կուզեի, որ այս վարկային համաձայնագիրը ներկայացներ Տարոն Մարգարյանը: Համոզված եմ՝ ունիկալ մտքեր, ունիկալ բացատրություններ կլսեինք»: Այսպես սկսեց իր ելույթը ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Պատգամավորը Տարոն Մարգարյանի բացատրությունները ցանկանում էր լսել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրի շրջանակում:

«Ուզու՞մ եք ես 30-40 ծրագիր հիմնավորեմ, հուզվեք այնքան, որ պետք է վարկեր վերցնել այդ համակարգը բարելավելու համար: Մանկապարտեզներ, հուշարձաններ, գյուղական ճանապարհներ…հազար ու մի բան, այնպես ներկայացնեմ, որ քեֆներդ գա, որ պետք է այդ փողը, եկեք քվեարկենք: Բայց կարելի՞ է յուրաքանչյուրը վերմակը քաշի իր վրա, որ այդ համակարգը կարիք ունի փողերի, բայց արդյունքում չպատասխանել մեկ հարցի՝ ո՞վ է այդ պարտքի տերը»,- ասաց Արամ Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորը մտահոգվեց, որ այսօր իշխանությունը վարկեր է վերցնում, որը մարելու են ուրիշները: Նա անպատասխանատվություն որակեց այդ չափի վարկեր վերցնելը, քանի որ գալիք սերունդը չի կարողանալու դրանք մարել:

Ա. Մանուկյանը հայտարարեց, որ գալիք տարվանից 400 միլիոն դոլար է կազմելու պարտքի տարեկան սպասարկումը, որը կազմելու է մեր բյուջեի 15 տոկոսը: Նա նշեց, որ վերցրած վարկերը արդյունավետ չեն ծախսվում և բերելով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու օրինակը՝ նշեց, որ այսօր այդ ճանապարհով եթե ոսկի էլ տեղափոխեն, չի փոխհատուցվելու վնասները, քանի որ տնտեսական հիմնավորվածություն չկա:

Ըստ նրա՝ միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում 600 միլիոն դոլարի պարտք է հավաքվել: Պատգամավորն ասաց, որ վարկեր կտան այնքան ժամանակ, քանի դեռ ընդհանրապես չեն հրաժարվի Հայաստանին վարկ տալուց:

«Ռեզինը ձգել եք ինչքա՞ն, ինչքա՞ն կարելի է պարտք վերցնել»,- դժգոհեց պատգամավորը: Ա. Մանուկյանի խոսքերով՝ այս մոտեցումը պետական չէ, պարզապես սեփական կարիքները լուծելու հարց է լուծվում, իսկ «ճանապարհային վարկերն ամենալավ ուտելու տեղն են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter