HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական զարգացման բանկը ուսումնասիրում է Հայաստանի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպական զարգացման բանկի պատվիրակությանը:
ԿԳ նախարարությունը հայտնում է, որ բանկի տեխնիկական անձնակազմը Հայաստանում է` ուսումնասիրելու և գնահատելու Հայաստանի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունը: Եվրոպական զարգացման բանկի պատվիրակների խոսքով` բանկը մտադիր է սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության ամրապնդման  ծրագրին, որն իրենից ենթադրում է հիմնանորոգում և նոր դպրոցների  կառուցում:
«Այս համատեքստում նրանք նեկայացրել են տեխնիկական աջակցության ծրագիրը: Արմեն Աշոտյանը ողջունել է կրթության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը` ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները և զարգացման հիմնական միտումները: Նախարարը, կարևորելով դպրոցների սեյսմակայունության ամրապնդման խնդիրը, միաժամանակ մատնանշել է նաև կրթության բնագավառում համագործակցության այլ եզրեր, մասնավորապես, ընդգծելով ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև բուհական հանրակացարանների հզորությունների զարգացումը և ԵՊԲՀ-ի կլինիկայի խնդիրը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այլ ընթացիկ հարցերի»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter