HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ-ի հատվածից), Բերդ-Ճամբարակ, ինչպես նաև Լոռու մարզի Կաթնաղբյուր-Ուրասար, Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս, Արագածոտնի մարզի Մաստարա-Զովասար-Գառնահովիտ ավտոճանապարհները և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Արագածոտնի մարզի Մաստարա-Զովասար-Գառնահովիտ ավտոճանապարհներին բուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղական համայնքում մառախուղ է:  

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter