HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանի ենթակայության կրթամշակութային հաստատություններն աշխատում են հստակ աշխատակարգով

Փետրվարի 1-ից՝ ուսումնական 2-րդ կիսամյակի մեկնարկից, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցները պարբերաբար անակնկալ այցեր են կազմակերպում դպրոցներ ու մանկապարտեզներ՝ տեղերում ստուգելու  երեխաների հաճախելիությունը, անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովումը, ինչպես նաև հետևելու ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:

Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ բոլոր հաստատություններում ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով սահմանված է եղել սպասարկող անձնակազմի հերթապահություն: Ջեռուցման համակարգերը գործել են ձմեռային ամբողջ արձակուրդի ընթացքում:

«Չնայած հանգամանքին, որ ամեն օր մենք բոլոր հաստատություններից ստանում ենք ջերմային ռեժիմի, ինչպես նաև երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկատվություն, այդուամենայիվ, նաև ինքներս ենք լինում տեղերում և անձամբ համոզվում: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ: Բացի այդ, իրականացվում է նաև բժշկական խիստ հսկողություն` շնչառական հիվանդություններով երեխաների հաճախումը բացառելու նպատակով»,-ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter