HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակցություններ՝ մարտի 1-ի հանրահավաքը միասին անցկացնելու վերաբերյալ

Ներկայացմնում ենք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հաղորդագրությունը մարտի 1-ի հանրահավաքի օրակարգի ձևավորման վերաբերյալ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը, Հայաստանում սահմանադրականություն հաստատելու և Մարտի 1-ի կազմակերպիչներին ու կատարողներին պատասխանատվության ենթարկելու պայքարին նոր լիցք հաղորդելու, ժողովրդին մոբիլիզացնելու և միջազգային հանրության աջակցությունն ստանալու համար կարևորում է ընդդիմության համախմբումը:

Այդ նպատակով «Նոր Հայաստանի» քաղաքական խորհուրդը բանակցություններ է նախաձեռնում շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժերի հետ՝ ս.թ. մարտի 1-ի հանրահավաքը միասնական օրակարգով անցկացնելու ուղղությամբ:

«Նոր Հայաստան»-ը առաջարկում է, մասնավորապես, հանրահավաքի օրակարգում ընդգրկելու համար քննարկել հետևյալ պահանջների վերաբերյալ հարցերը.

  1. միջազգային պատժամիջոցների ենթարկել Մարտի 1-ի, իշխանության յուրացման, 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների կեղծմամբ ազգի ինքնորոշման իրավունքի ոտնահարման, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և համակարգային կոռուպցիայի մեղավորներին,
  2. ազատ արձակել քաղբանտարկյալներին,
  3. հայտարարել համաներում՝ բանտերի գերբեռնվածության հետևանքով բանտարկյալների փաստացի խոշտանգումը վերացնելու, ինչպես նաև այդ համակարգում առկա համատարած կոռուպցիայի ռիսկերը մասամբ չեզոքացնելու նպատակով,
  4. վարչախմբի ձեռքում բռնության գործիքի վերածված ոստիկանության զորքերի ռեսուրսները ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ շահերի թելադրանքով տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի պահպանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter