HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություն Լոռիում. հարուցվել է քրեական գործ

2016 թվականի փետրվարի 02-ին՝ ժամը 18:45-ին, «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի Վարդանանց 49/25 հասցեի բնակիչ, 1989 թվականին ծնված Լևոն Չախոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 

Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝  Լ. Չախոյանին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter