HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-իրանական համագործակցության հարցեր

Փետրվարի 3-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և ԻԻՀ դեսպանության խորհրդական Սոփանի Փարին: Այս մասին հայտնում են նախարարությունից: 

Շնորհավորելով պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Երիցյանը ներկայացրեց ՏԿԱԻՆ-ի ծառայություններն ու գործառույթները՝ նախանշելով այն բնագավառները, որոնցում նախարարությունը կարող է նպաստել հայ-իրանական համագործակցության խորացմանը: Նախարարը ներկայացրեց նաև իր այցը Իրաքի Հանրապետություն՝ նշելով, որ քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ նպատակ ունի խորացնել Հայաստանի և Իրանի համագործակցությունը բոլոր բնագավառներում:

ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանքների մասով քննարկվեց համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության, փրկարարաորոնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման, բնական և տեխնածին աղետների կանխման բնագավառում:

Տարածքային կառավարման ոլորտում առանձին մարզերի և քաղաքների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով դեսպանը նախարար Երիցյանին խնդրեց ՏԿԱԻ նախարարության անունից հրավեր ուղարկել Իրանի Հանրապետության Իսպահանի, Հորմոզգանի, Գիլանի նահանգապետերին և Թեհրանի մարզպետին: Այցի նպատակն է խորացնել Իրանի և Հայաստանի մարզերի համագործակցությունը գյուղատնտեսության և հատկապես ձկնաբուծության ոլորտում:

Կարևորելով երկու երկրների միջև մերձեցումը նաև մարզային մակարդակով՝ նախարար Երիցյանը հանձնարարեց պատրաստել համապատասխան հրավերները՝ հավաստիացնելով դեսպանին, որ ՏԿԱԻ նախարարությունն իր գործառույթների ոլորտում կանի ամեն ինչ հայ-իրանական համագործակցությունը խորացնելու և որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու համար:

Հանդիպման ավարտին նախարար Երիցյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստի հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter