HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շիրակ կենտրոնի» կոչը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին

Գյումրու Նորավան թաղամասի Սարուխանյան 3 հասցեում բնակվող տարեց քույրերը՝ Մարտիրոսյան Ծովիկ և Ռիտան երկար ժամանակ է բնակվում էին կիսահրկիզված, աղբանոց հիշեցնող մի կացարանում:

Օրերս մենք նրանց որոշակի օգնություն ենք ցուցաբերել: Այսօր ահազանգ ստացանք, որ տարեց քույրերից մեկը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ կրկին հրկիզել է իրենց կացարանը և հիմա առանց գոյությանն անհրաժեշտ միջոցների քույրերը պարզապես հայտնվել են փողոցում:

Խնդրում ենք Ձեզ հրատապ միջոցներ ձեռք առնել՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեց կնոջը՝ քույրերից մեկին, հոգեկան առողջության կենտրոնում տեղավորել, իսկ մյուս քրոջը՝ տարեցների տուն-ինտերնատում, թեկուզև ժամականավորապես  տեղավորելու նպատակով:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ  Վահան Թումասյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter