HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն ՀՅԴ-ում

ՀՅԴ ԳՄ մամլո դիվանը հայտնում է, որ այսօր «Արամ Մանուկյան» կենտրոնում, տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող ներկազմակերպական հերթական խորհրդակցությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, Գերագույն մարմնի անդամներ և կուսակցական ակտիվի ու մտավորական շրջանակի շուրջ 70 ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սահմանադրական բարեփոխումների համատեքստում անդրադարձավ ՀՅԴ դերակատարությանն ու անելիքներին, իշխանության հետ հնարա վոր համագործակցության ձևաչափին վերաբերող հարցերին:

Կարևորվեց կուսակցության մոտեցումները հանրության լայն շրջանակներին բացատրելու և պատշաճ ներկայացնելու հարցը։ Առանձնահատուկ շեշտվեց սահմանադրության լիարժեք կենսագործման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման և որպես առաջին քայլ՝ վստահություն ներշնչող նոր Ընտրական օրենսգրքի մշակման ու ընդունման անհրաժեշտությունը։

Խորհրդակցության ընթացքում հատուկ ընդգծվեց պետականաշինության նոր փուլում ՀՅԴ ստանձնելիք ակտիվ դերակատարության կարևորությունը։

Հանդիպման վերջում կայացած հարցուպատասխանի ընթացքում Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը պարզաբանումներ ներկայացրեցին օրակարգային մի շարք հարցերի կապակցությամբ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter