HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Ժաննա Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Մասնավորապես՝ Ժաննա Հ.-ն հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 30-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչն իր և Երանյակ Բ.-ի միջև կատարած առերես հարցաքննության ժամանակ չի արձանագրել վերջինիս կողմից իրեն տոկոսադրույքով գումար տալու վերաբերյալ վկայող՝ Երանյակ Բ.-ի ցուցմունքը:

Բացի այդ, նույն քննիչի կողմից չի առգրավել և քրեական գործին չի կցվել առերես հարցաքննության ժամանակ Երանյակ Բ.-ի կողմից ցույց տրված տոկոսագումարների գրառման վերաբերյալ ստացականը, որով էական վնաս է պատճառվել իր իրավունքներին և օրինական շահերին:    

Քաղաքացի Ժաննա Հ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter