HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է Արագածավան գյուղի 2 բնակչի սպանության շարժառիթը, մեկ անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, մեկ կասկածյալ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Փետրվարի 3-ին՝ ժամը 23:45-ին, «Թալին» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային վնասվածքով։

Պարզվել է, որ մահացածները հանդիսանում են Արագածավան գյուղի բնակիչներ՝ Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ։

Կոմիտեն տեղեկացնում է, որ օպերատիվ ձեռնարկված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախկինում ձևավորված անբարյացկամ հարաբերությունների պատճառով փետրվարի 3-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նույն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդը կրակել է, որի հետևանքով Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խամոյանն ստացել է մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։

Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար  նշանակվել փորձաքննություններ։ 

Սպանության կասկածանքով ձերբակալվել է Արագածավան գյուղի 35-ամյա բնակիչ։ Նրա մոտ  հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter