ԱՆ. Արարատի մարզը կունենա առաջատար առողջապահական հաստատություն
Ավարտվել է Արտաշատի բժշկական կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը` նշելով, որ մարտ ամսին նախատեսվում է հայտարարել շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ: Արդիականացման աշխատանքները, համաձայն հաղորդագրության, իրականացվում են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում:
«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է Արարատի մարզում: Քննարկման ընթացքում Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենը ներկայացրել է հիմնանորոգման ընթացքում հիվանդանոցային ծառայությունների ժամանակավոր տեղակայման տեսլականը: Մասնավորապես, ստացիոնար բաժանմունքների հիմնական մասը շարունակելու է գործել կենտրոնի այլ մասնաշենքերում` ապահովելով բուժօգնության հասանելիությունը Արտաշատ քաղաքի բնակչության համար:
Ամփոփելով հանդիպումը, Նելսոն Զուլոյանը համոզմունք է հայտնել, որ արդիականացման աշխատանքների ավարտից հետո Արտաշատի բժշկական կենտրոնը լինելու է մարզի առաջատար առողջապահական հաստատությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել