Առաջին անգամ ջահերով երթ են անցկացրել նաև Նինոծմինդայում
«Ա-ինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնին նվիրված ջահերով երթ առաջին անգամ անցկացվեց նաեւ Նինոծմինդայում: Երիտասարդները հավաքվեցին Նինոծմինդայի Երիտասարդական պալատի մոտ եւ ժամը 20:00 –ին վառվող ջահերով շարժվեցին դեպի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի, ուր հավաքվել էր շրջանի բնակչությունը: Ճանապարհին երիտասարդները նախօրոք ընթերցված եւ երթի մասնակիցների հավանությունը ստացած նամակը հանձնեցին Շրջանային մունիցիպալիտետի ժողովին, որում կոչ են անում Հայոց Մեծ ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնել Վրաստանի խորհրդարանում: Երթը կազմակերպվել էր Զորի Զորյան Երիտասարդական Միության տեղական մասնաճուղի ջանքերով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել